Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Նախաձեռնությունը ԱՄՆ-ի՝ 2021-ի համար նախատեսված 740,5 մլրդ դոլորի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է։ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի բանակցողները պայմանավորվել են թիրախավորել «Հյուսիսային հոսք 2»-ի ապահովագրողներին և տեխնիկական սերտիֆիկացման ընկերություններին, գրում է Bloomberg-ը։ Շուտով, ինչպես ակնկալվում է, նախագիծը կուսումնասիրի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։ Հաստատվելու դեպքում այն կներկայացվի նախագահի ստորագրությանը։ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են 2017թ․։ Առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարվել է 2017թ․ հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Թեմայի շուրջ ավելին՝ Ամերիկյան F35-երի ու ռուսական S-400-երի արանքում․ Էրդողանի հաղթանակը և Թուրքիայի պարտությունը Լուսանկարում՝ S-400 համալիրները  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում