Գլխավոր Լրահոս

ՀՀ-ում գտնվող սիրիացի վարձկանները չեն փոխանակվելու․ Քննչական կոմիտե

ՀՀ-ում գտնվող սիրիացի վարձկանները չեն փոխանակվելու․ Քննչական կոմիտե
Երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները, որոնք գտնվում են Հայաստանում, ռազմագերի չեն համարվում և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «Նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն և կալանավորված են»,- տեղեկացրեց նա։ Սիրիացի վարձկանների կարգավիճակի և հնարավոր փոխանակման հարցը քննարկվում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համատեքստում։ Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասի (վարձկանություն) հատկանիշներով: Նրանք մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և ձերբակալվել ԱՀ պաշտպանության բանակի ուժերի կողմից: *** Ադրբեջանի՝ գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման հարցում այդ սկզբունքին: Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը նույնպես հայտարարել էր, որ հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը վերաբերում է նաև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում պահվող գերիներին։ Այդ սկզբունքով Բաքուն դեռ պատերազմից առաջ առաջարկում էր հայ գերիներին փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Հայկական կողմը մերժում էր այդ առաջարկը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում