Գլխավոր Լրահոս

Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Ավինյան

Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Ավինյան

Իրավական սահման, որպես այդպիսին, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ․ այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են պատրաստվում գալիք՝ սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ։ Իրավական սահման որպես այդպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք որ հիմք են հանդիսանալու այդ բանակցությունենրի համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ։ Ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը որպես այդպիսին բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը», - նշել է փոխվարչապետը։

Ավինյանը նաև ընդգծել է, որ «Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել»։ Իսկ ամբողջ սահմանով ԶՈւ տեղակայումներն, ըստ Ավինյանի, տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում