Գլխավոր Լրահոս

Եթե այս իշխանությունը օր առաջ չհեռանա, վտանգված են ՀՀ անկախությունը ու բնակչության ֆիզիկական գոյությունը․ Օհանյան

Եթե այս իշխանությունը օր առաջ չհեռանա, վտանգված են ՀՀ անկախությունը ու բնակչության ֆիզիկական գոյությունը․ Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի Ազգային հերոս Սեյրան Օհանյանը, որը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, գրառում է արել․ «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։ Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում