Գլխավոր Լրահոս

«Իբր Թուրքիայի հետ պայմանավորվել ենք իրար մեջ բաժանել այս տարածաշրջանը»․ Լավրով

«Իբր Թուրքիայի հետ պայմանավորվել ենք իրար մեջ բաժանել այս տարածաշրջանը»․ Լավրով
Արևմուտքը պատրաստ է հնարել բազմաթիվ առիթներ, որպեսզի մեկ անգամ ևս մեղադրի Ռուսաստանը այլ պետությունների գործերին միջամտելու մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայում մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում գործերին միջամտելու մեջ: «Իբր մենք միջամտեցինք Լեռնային Ղարաբաղում բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր Թուրքիայի հետ պայմանավորվեցինք բաժանել տարածաշրջանը, միայն թե Արևմուտքն այնտեղ իր դիրքերը չամրապնդի: Սա է այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունը, որոնք այժմ գերակայում են Եվրոպայում և ԱՄՆ-ում առավել ևս Բրիտանական կղզիներում»,- ասել է Լավրովը։ *** Օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն անդրադարձել էր ԼՂ հակամարտությանը։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ «Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000-2001թթ. Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ասել է Ռիկերը։ «Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը: Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում