Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում՝ Ղարաբաղ առաքելություն ուղարկելու նպատակով

ՄԱԿ-ը բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում՝ Ղարաբաղ առաքելություն ուղարկելու նպատակով
Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու ՄԱԿ-ի մտադրությունն ուժի մեջ է․ կազմակերպությունը բոլոր կողմերին համագործակցության կոչ է անում տարածաշրջան որքան հնարավոր է շուտ գալու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաքելությունը Ղարաբաղ կգա դեկտեմբերի սկզբին, սակայն դա տեղի չի ունեցել։ «Ես չէի ասի, որ որևէ խոչընդոտներ կան։ Մանրամասները ճշգրտվում են»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հակամարտությունից տուժածների հումանիտար կարիքները։ Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ ընդլայնում է իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, քառապատկում բյուջեն։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում