Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կոչ է արել պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանը կոչ է արել պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում
Մոսկվան պահանջել է ղարաբաղյան հակամարտության կողմերից լիարժեք պահպանել հրադադարի ռեժիմը․ այս մասին հայտնել է ռուսաստանյան խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։ «Հադրութի շրջանում գրանցվել է հրաձգություն։ Կապի ուղիղ խողովակներով կողմերին հասցվել է հրադադարի լիարժեք պահպանման վերաբերյալ պահանջը»,- ասել է նա։ Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը։ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է «սադրիչ գործողությունների» մեջ և ասել, որ «դիմել է համարժեք գործողությունների»։ Նոյեմբերի վերջին ՍիվիլՆեթի թիմը Խծաբերդ գյուղում էր, որտեղ զրուցել էր Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որը իր խմբի հետ պաշտպանել է գյուղը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում