Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ

Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ
Ադրբեջանի հետ սահմանզատման հարցերով բանակցություններ չեն ընթանում: Այդ մասին հայտնում են Հայաստանի ԱԳ նախարարությունից՝ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան: «Ի պատասխան Ձեզ հարցման հայտնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով բանակցություններ չեն ընթանում, հետևաբար չկան նաև այդ նպատակով ձևավորված հանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր», - ասված է ԱԳՆ-ի պատասխանի մեջ: 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի պետական սահամանն Ադրբեջանի հետ կտրուկ մեծացել է: Ադրբեջանը մոտեցել է Գեղարքունիքին և Սյունիքին: Որոշ հատվածներում իրականացվում է սահմանազատման գործընթաց: Դեռևս նոյեմբերի 27-ին ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել էր, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը տեղի է ունենում «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։ Շատերն այս հայտարարությունը «խնդրահարույց» համարեցին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում GPS կոորդինատներով սահամանազատում իրականացնելը կարող է վտանգավոր լինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Այդ մասին խոսում են ոչ միայն փորձագետերը․ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ «GPS-ով սահմանազատումը լրջորեն վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում