Գլխավոր Լրահոս

ՀՀ կառավարությունը կօգնի արցախցի գործազուրկներին

ՀՀ կառավարությունը կօգնի արցախցի գործազուրկներին

Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ընդգրկված են արցախյան վերջին պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված մի քանի որոշումներ։ 

Դրանցից մեկով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել Արցախի այն քաղաքացիներին, ովքեր  կորցրել են աշխատանքը: Այժմ նրանց աշխատանքային փորձ ձեռք բերելու համար կտրամադրվի աջակցություն։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է 100 000 դրամի չափով աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր գործատուի հետ կնքված պայմանագրով կանցնեն աշխատանքի ու աշխատանքային փորձ ձեռք կբերեն։ 

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է ամսական 34 000 դրամ վճարել գործատուի այն մասնագետին, որը կազմակերպելու է փորձի ձեռքբերման աշխատանքը, իսկ գործատուին կառավարությունը պարտավորվում է վճարել այդ անձի հաշվարկված եկամտահարկը, դրոշմանիշային վճարն ու սոցվճարը։ Գործազուրկ անձն այս ծրագրից միայն մեկ անգամ կարող է օգտվել՝ եռամսյա ժամկետով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում