Գլխավոր Լրահոս

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում «ապակայունացման վտանգ է պարունակում», կարծում են Պետդեպում

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում «ապակայունացման վտանգ է պարունակում», կարծում են Պետդեպում
Վաշինգտոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը։ Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ռուսական ազդեցությանը Վաշինգտոնի հակազդեցության մասին հարցին՝ նա ասել է․ «Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը ապակայունացման վտանգ է պարունակում։ Հստակ է, որ դա մարտահրավեր է բոլոր ներգրավված պետությունների ու կողմերի համար,- ասել է Կուպերը։ - Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակին, որի մասին մասամբ խոսել է պետքարտուղար Պոմպեոն նոյեմբերին»։ Կուպերը ճեպազրույցի ժամանակ նաև ասել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում խաղաղության շուրջ բանակցությունների անցկացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավումը։ *** Կուպերի հայտարարությունը հետևում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այն պնդմանը, թե Վաշինգտոնը «դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, տարածշրջանում Թուրքիայի դերակատարության մասին»։ Ավելի վաղ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ հստակ լինելը մատնանշել էին ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մայք Պոմպեոն և Ժան Իվ Լե Դրիանը։ Նրանք հայտարարել էին, որ Ռուսաստանից ակնկալում եմ «ավելի շատ հստակություն» Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի պայմանների և համաձայնության վերաբերյալ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում