Գլխավոր Լրահոս

Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիք հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին․ այս մասին ասված է ՊՆ հաղորդագրությունում։

«Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: 

Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են: 

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին»,- ասված է հաղորդագրությունում։

***

44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի պետական սահամանն Ադրբեջանի հետ կտրուկ մեծացել է: Ադրբեջանը մոտեցել է Գեղարքունիքին և Սյունիքին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը տեղի է ունենում «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։

Շատերն այս հայտարարությունը «խնդրահարույց» համարեցին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում GPS կոորդինատներով սահամանազատում իրականացնելը կարող է վտանգավոր լինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Այդ մասին խոսում են ոչ միայն փորձագետերը․ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ «GPS-ով սահմանազատումը լրջորեն վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում