Գլխավոր Լրահոս

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է․ այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայման դիրքերի մասին՝ նա նշեց, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության՝ ուժերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվել են փաստաթղթի ստորագրման պահին։

«Հենց այնտեղ էլ պետք է շարունակեն մնալ»,- ասաց Պուտինը։

Նա մի քանի անգամ ընդգծեց, որ ամենակարևոր բանը, որին հաջողվել է հասնել հայտարարությամբ, արյունահեղության դադարեցումն է։

ՌԴ նախագահը նկատեց, որ հրադադարի ռեժիմի խախտման եզակի դեպք է գրանցվել և հույս հայտնել, որ այդպես էլ կմնա։ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի համաձայնությամբ։

Խոսելով հրադադարից հետո կարգավորման գործընթացի մասին՝ Պուտինը շեշտեց միջնորդների դերակատարությունը, որոնք, նրա խոսքով, պետք է «խոսքից գործի անցնեն»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում