Գլխավոր Լրահոս

Պուտինը չի կարծում՝ ղարաբաղյան պատերազմը հրահրվել է արտաքին միջամտությամբ

Պուտինը չի կարծում՝ ղարաբաղյան պատերազմը հրահրվել է արտաքին միջամտությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառը արտաքին միջամտությունն էր․ այս մասին նա հայտարարեց այսօրվա մեծ ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի հացին, թե ինչու հակամարտությունն այդքան կտրուկ բռնկվեց, և ինչպես իրեն դրսևորեց Թուրքիան այս հակամարտությունում։ «Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել արտաքին որևէ միջամտության պատճառով: Բազմաթիվ անգամներ եղել են տարաձայնություններ, փոխհրաձգություններ և փոքր ընդհարումներ։ Ի վերջո, այս ամենը վերածվեց հակամարտության», - նշեց Պուտինը։ Պուտինի խոսքով՝ լարվածությունը տևել է երկար տարիներ, իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։ ՌԴ նախագահի համոզմամբ՝ իրավիճակը, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, «շատ ավելի բարդ է, քան սովորական նորմատիվային դրույթները, այդ թվում՝ միջազգային-իրավական»։ Ասուլիսի ժամանակ Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայման դիրքերի, ռուսական զորակազմի ընդլայնման մասին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում