Գլխավոր Լրահոս

Խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է․ Արցախի ՄԻՊ

Խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է պատերազմից հետո սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ «խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է»։ «Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց: Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»,- գրել է Բեգլարյանը։
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշել էր, որ GPS-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող, քանի որ դա վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքը։ Նոյեմբերի 27-ի տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ նոր սահմանները որոշվում են «ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»: «Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»,- ասել էր Փաշինյանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են ռուս սահմանապահներ։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ Սյունիքում բողոքի ցույցեր են ընթանում՝ անվտանգության երաշխիքների պահանջով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում