Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է ահաբեկչության ռիսկերը տարածաշրջանում․ Պուտին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության ռիսկերը․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
«Տեղի ունեցած բախումները ցավալիորեն հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, ընդհանուր առմամբ, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության սպառնալիքի տարածման ռիսկերը», - ասել է Պուտինը, մեջբերում է «Ռիա նովոստին»։
ԱՊՀ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայկական բանակի, Պուտինի արած հայտարարությունների մասին։
Civilnet










