Գլխավոր Լրահոս

Թուրք նախարարները Կիևում հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին

Թուրք նախարարները Կիևում հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին

Թուրքիայի պաշտպանության  և արտաքին գործերի նախարարներ Հուլուսի Աքարն ու Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի շրջանակում հանդիպում են ունեցել Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ։

Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ Կիևում հանդիպմանը մասնակցել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջեմիլ Քիրիմօղլուն, Գերագույն ռադայի պատգամավորներ Ռուստամ Ումարովն ու Ահթեմ Չիյգեզը։ Ներկա է եղել նաև Ուկրաինայի փոխարտգործնախարար Ամինա Ջապարովան։

Օրերս Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրելու մասին, որով նախատեսվում է կորվետների (ռազմանավերի տեսակ) և հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրություն ուկրաինական բանակի համար։

Ինչպես նշել է գերատեսչությունը, կողմերը փաստել են, որ Կիևի և Անկարայի համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ։

2019-ին Կիևը գնել և փորձարկել է Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ներ․ գործարքի արժեքը, ոչ պաշտոնական տվյալներով, կազմել է 69 մլն դոլար։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում