Մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին հայտարարված սգո օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է իր պաշտոնավարման շարունակությանը և ակնարկել, որ կայունացումից հետո հնարավոր է՝ ընտրություններ կազմակերպվեն։
«Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել:
Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և ընդհանուր առմամբ կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը»,- նշել է Փաշինյանը։
Տեղադրություն
Civilnet










