Գլխավոր Լրահոս

Արցախում հոկտեմբերի 1-ից կորոնովիրուսով է վարակվել 1 130 մարդ 

Արցախում հոկտեմբերի 1-ից կորոնովիրուսով է վարակվել 1 130 մարդ 

Հոկտեմբերի 1-ից մինչև այսօր Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1 130 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ 2 585 թեստավորում է իրականացվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Օրական միջինը 60-70 թեստ է իրականացվում: Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը  Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ  ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: 

Ներկայում բուժում է ստանում 60 հիվանդ: 

Նախարարության տվյալներով, գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ 

«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավորություն է տվել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում