Գլխավոր Լրահոս

Պուտինին «չի հետաքրքրել» Նարիշկինի և ադրբեջանական համայնքի միջև սերտ կապերի մասին տեղեկությունը

Պուտինին «չի հետաքրքրել» Նարիշկինի և ադրբեջանական համայնքի միջև սերտ կապերի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ադրբեջանական սփյուռքի կապերի վերաբերյալ տեղեկատվությունը․ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պրոեկտ» կայքն ավելի վաղ հրապարակել էր հետաքննություն, որի լույս է սփռում ադրբեջանական համայնքի հետ Նարիշկինի սերտ կապերի վրա։ Մասնավորապես, նշվում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը աջակցություն չի ցուցաբերել իր դաշնակից Հայաստանին՝ հենց այդ կապերով պայմանավորված։ Հետաքննության հեղինակները պատմում են, թե ինչպես է հակամարտության թեժ օրերին Նարիշկինը օգտվել Նիսանովի անձնական լողավազանից, իսկ նրա դուստրը ընկերություն է անում Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։

Լրագրողների հարցին, թե արդյոք այդ տեղեկատվությունը հետաքրքրե՞լ է Պուտինին, Պեսկովը պատասխանել է․ «Ոչ, դա չի հետաքրքրել նախագահին։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում