Գլխավոր Լրահոս

Փաշինյանի պնդմամբ՝ «իրական հակադրությունը 2018-ին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի միջև է»

Փաշինյանի պնդմամբ՝ «իրական հակադրությունը 2018-ին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի միջև է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, իր բնորոշմամբ՝ «երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը»։

«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:

2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:

Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող:

Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- գրել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում