Գլխավոր Լրահոս

Ինչպես է կատարվում սահմանագծումը, և ովքեր են մասնակցում

Ինչպես է կատարվում սահմանագծումը, և ովքեր են մասնակցում

Հայաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների ներգրավմամբ։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կառավարությունից։ 

Հարցին, թե արդյոք Թուրքիայի ներկայացուցիչներ ներգրավվա՞ծ են սահմանազատման աշխատանքներում, կառավարությունից բացասական պատասխան են տվել՝ հայտնելով, որ սահմանազատմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այս աշխատանքներին մասնակցում է ԶՈՒ Գլխավոր շտաբը։ 

Կառավարությունը հաստատում է՝ «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ը լուծարվել է։ Կառավարությունը համապատասխան որոշում ընդունել է այս ապրիլին։ 

«Միաժամանակ ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 23-ի 486-Լ որոշմամբ Կադաստրի կոմիտեի կառուցվածքում ստեղծված գեոմատիկայի կենտրոնի կանոնադրության գործառույթներում ներառված են նախկին «Գեոդեզիայի և քարտեզագրության» ՊՈԱԿ-ի՝ բացառապես պետական նշանակության գործառույթները, բացի ձեռնարկատիրական գործունեության գործառույթների»,- հայտնել են կառավարությունից։

Նախկին ՊՈԱԿ-ի յոթ աշխատակիցներ, որոնք ներկայում աշխատում են Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնում, «ներգրավված են Հայաստանի սահմանների սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին և ՀՀ զինված ուժերի մասնագետների հետ մշտապես ունենում են փորձի փոխանակման ու խորհրդատվական բնույթի աշխատանքներ»։ 

Կառավարությունը նաև հայտնել է, որ «սանձազերծված պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների ցանկը մշակման փուլում է և ենթակա է քննարկման իրավասու գերատեսչությունների կողմից»։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում