Գլխավոր Լրահոս

1 358 քրեական գործ՝ պատերազմում զինվորների և քաղաքացիների կատարած հանցագործությունների դեպքերով. ՔԿ

1 358 քրեական գործ՝ պատերազմում զինվորների և քաղաքացիների կատարած հանցագործությունների դեպքերով. ՔԿ

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել և քննվում է 1 358 քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն՝ այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 425 անձի, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է 6-12 տարի ժամկետով ազատազրկմամբ), 356-րդ հոդվածի 3-րդ մասով (hրամանը չկատարելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է  8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով):

ՔԿ-ն տեղեկացնում է նաև, որ 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում