Գլխավոր Լրահոս

Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մոտ 40 հազար մարդ․ Բեգլարյան

Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մոտ 40 հազար մարդ․ Բեգլարյան
Արցախյան պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ անօթևան է մնացել․ այդ մասին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր գործունեությունն այդ պաշտոնում ամփոփող մամուլի ասուլիսին։ «Մեր հաշվարկներով մինչև 40 հազար անձ միայն ռազմական գործողությունների և քաղաքական պայմանավորվածության հետևանքով մնացել է անօթևան. նրանց զգալի մասը արդեն Արցախի Հանրապետությունում է», - ասաց Բեգլարյանը։ «Ժամանակավոր կացարանի հարցը դեռևս պետք է լուծվի, այստեղ կառավարման խնդիրները ակնհայտորեն քիչ չեն, որից հետո երկարաժամկետ ծրագրերով պետք է բնակարանների հարց լուծել», - մանրամասնեց մարդու իրավունքների պաշտպանը։ Բեգլարյանը կիսում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գաղափարը, որ բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն, և բնակիչները վերադառնան տուն և նկատում, որ պետությունը պետք է զուգահեռ լուծի անօթևանների հարցը կարճաժամկետ ծրագրերով․ «Անորոշություններ կան։ Մարդիկ պետք է պատշաճ կարողանան ապրել, հատկապես ձմեռային պայմաններում»։ Պաշտպանի խոսքով՝ պետական համակարգը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը անվտանգությունը ապահովելու, ռիսկերը նվազեցնելու համար։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիների խնդիրների մի մասը սուբյեկտիվ է, պայմանավորված է հոբեգաբանական և տեղեկատվական ռիսկերով, այդ իսկ պատճառով անորոշությունը պետք է նվազեցվի, «բնակչությունը պետք է հասկանա, թե ինչ է իրենց սպասում, ինչ ռեալ ռիսկեր կան, ինչ վարք պետք է դրսևորել»։ Արցախի ՄԻՊ պաշտոնից հեռացող Բեգլարյանը հայտնեց, որ կշարունակի զբաղվել մարդու իրավունքների խնդիրներով։ Դեկտեմբերի 22-ին Արտակ Բեգլարյանը ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։ Նրա հրաժարականը պայմանավորված է գործադիր իշխանությունում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Արտակ Բեգլարյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր 2018 թվականի հոկտեմբերի 31-ից։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում