Երևանի այն բազմահարկ շենքերում, որտեղ բնակվում են Արցախում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները, հատուկ վերելակներ կտեղադրվեն՝ սայլակների հարմարությամբ․ այս մասին դեկտեմբերի 23-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Արդեն խոսել եմ սոցապ նախարարի հետ և նրան խնդրել եմ, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղերքի ցուցակը, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն են ստացել, տեղաշարժման խնդիրներ ունեն, և մենք հասցե առ հասցե քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով բոլոր շենքերում վերելակներ կտեղադրենք, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ, կկահավորենք մուտքերը, կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել», - ասաց քաղաքապետը:
Մարությանը նշեց, որ վերջին շրջանում պարգևավճարներ չեն բաժանել, և խնայողություններն ուղղվելու են այս նպատակին:
Civilnet











