Գլխավոր Լրահոս

Հակամարտության վտանգն Անդրկովկասում պահպանվում է, կարծում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը

Հակամարտության վտանգն Անդրկովկասում պահպանվում է, կարծում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «ներկա պահին Անդրկովկասում անկայուն իրավիճակ է պահպանվում»։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները արձանագրում են «Անդրկովկասում հակամարտության հնարավորության պահպանում, ինչպես նաև Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճ»:

«Աշխարհում աճող լարվածությանը նպաստում է ահաբեկչության և արմատական ծայրահեղականության մասշտաբների ընդլայնումը, կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին գլոբալ տնտեսական անկումը, ինչպես նաև մի շարք պետությունների ապակառուցողական արտաքին քաղաքականությունը», - ասել է Գերասիմովը արտասահմանյան կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նկատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է «մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար», փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում