Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է հատկացրել Արցախում խաղաղապահ առաքելությանը

Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է հատկացրել Արցախում խաղաղապահ առաքելությանը

Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության համար․ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան։

«Գործող օրենսդրությանը համապատասխան՝ խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ տրամադրման հաշվին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կայացրել է համապատասխան որոշումներ», - հայտնել է Շևցովան:

Նրա խոսքով՝ լրացուցիչ վճարներ են նախատեսվում նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը մասնակցող անձնակազմի համար՝ երկու աշխատավարձի չափով։

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է «մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում