Գլխավոր Լրահոս

Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում «բախումների վտանգի նվազեցումը»

Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում «բախումների վտանգի նվազեցումը»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կքննարկվեն, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու հետ: Կշեշտադրվի հավանական ռազմական բախումների վտանգի նվազեցումը, երկրներին հումանիտար օգնության ցուցաբերումը։ Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման հսկողության ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Զախարովան, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում