Գլխավոր Լրահոս

Թուրքիայում ընդունված օրենքը՝ նոր սպառնալիք քաղաքացիական հասարակության համար

Թուրքիայում ընդունված օրենքը՝ նոր սպառնալիք քաղաքացիական հասարակության համար

Թուրքիայի նոր օրենքը, որը միտված է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը, մեծացնում է երկրում իրավապաշտպան խմբերի վերացման հավանականությունը, հայտարարել Է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Թուրքիայի ներկայացուցչության հաղորդակցության բաժնի ղեկավար Թարիք Բեյհանը:

«Այս օրենքը ներքին գործերի նախարարին լիազորություն է տալիս իր ուզած պահին փակել ցանկացած խումբ՝ առանց բողոքարկման հնարավորության», - Financial Times-ի ասել է Բեյհանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից մշակված օրինագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բանաձևի համապատասխան։

Թուրքիայի խորհրդարանը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը կանխելու մասին» օրենքն ընդունել է դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Այն ոչ կառավարական կազմակերպություններին ենթարկում է ներքին գործերի նախարարության ստուգումներին և պահանջում է թույլտվություն ստանալ նվիրատվություններ ընդունելու համար՝ սահմանափակելով առցանց դրամահավաքը: Այն նաև կառավարությանը թույլ է տալիս ՀԿ-ների հոգաբարձուների խորհուրդներում նշանակել անդամներ և դադարեցնել ՀԿ-ների գործունեությունը ոչ թե դատարանի որոշման, այլ ստուգումների հաշվետվությունների հիման վրա։

«Գաղտնի կերպով ավելացվել են լրացուցիչ դրույթներ՝ քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպվելու և հավաքվելու ազատությունը սահմանափակելու գաղտնի շարժառիթով։ Իրավապաշտպան խմբերը հաճախ ենթարկվում են ահաբեկչության մեղադրանքների․ այս օրենքը հիմնվում է ահաբեկչության երկիմաստ ձևակերպումների վրա՝ կազմակերպությունները կազմաքանդելու նպատակով», - ասում է Բեյհանը։

Թուրքիայում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումներն ուժեղացել են 2016 թվականից հետո, երբ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո։ Նախագահական հրամանագրերով երկու տարվա ընթացքում փակվել է 1 748 հիմնադրամ և կազմակերպություն:

Պատրաստեց Զառա Պողոսյանը

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում