Գլխավոր Լրահոս

ՌԴ-Թուրքիա օրակարգում ղարաբաղյան կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով

ՌԴ-Թուրքիա օրակարգում ղարաբաղյան կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դարձել է առաջնահերթություն․ այդ մասին դեկտեմբերի 29-ին Սոչիում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Սոչիում անցկացվում է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստը։

«Մենք ունենք բավական հարուստ միջազգային հարցերի օրակարգ: Դա, իհարկե, Սիրիայի հակամարտության կարգավորման՝ Աստանայի ձևաչափով աշխատանքն է, Լիբիայում հակամարտության կարգավորման գործում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի այլ հատվածներում փոխգործակցությունն է, ինչպես նաև Լեռնաին Ղարաբաղի թեման է, որն այժմ դարձել է առաջնահերթություն», - ասել է Լավրովը:

Ռուս-թուրքական համագործակցության աշխարհարգրությունը, Լավրովի խոսքով, ներառում է նաև սևծովյան և միջինասիական տարածաշրջանները:

Հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու պետությունների առաջնորդների «սերտ և վստահելի երկոսությունը» թույլ է տալիս զարգացնել «ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանային հարաբերությունները»:

«Մենք քննարկելու ենք տարածաշրջանային հարցերը», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ տարածաշրջանային համագործակցությունը ներդրում է ունենում «այդ խնդրների կարգավորման գործում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում