Գլխավոր Լրահոս

Պուտինը և Մակրոնը քննարկել են Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայում հունվարի 11-ին կայանալիք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր: Հեռախոսացրույցը, ըստ Կրեմլի կայքի, տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում։ Ընդգծվել է, որ հանդիպմանը նախևառաջ նախատեսվում է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման հետագա քայլերը՝ հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը։ Ֆրանսիայի նախագահը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով: Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում