Գլխավոր Լրահոս

Նախքան տարածաշրջանային ապաշրջափակումը անհրաժեշտ է կատարել մի քանի կարևոր քայլ․ Վարդան Արամյան

Նախքան տարածաշրջանային ապաշրջափակումը անհրաժեշտ է կատարել մի քանի կարևոր քայլ․ Վարդան Արամյան
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի կարծիքով՝ վաղ է մտածել, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը տնտեսական լուրջ ձեռքբերումներ է ունենալու։ Դասագրքային ճշմարտություն է՝ հաղորդակցության նոր ուղիների բացումը կամ ապաշրջափակումը դրական ազդեցություն է ունենում տնտեսության վրա, սակայն մինչ այդ, ինչպես նշում է Արամյանը, անհրաժեշտ է կատարել մի քանի կարևոր քայլ: «Նախ պետք է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, ապահովել հարկաբյուջետային կայունություն և ամենակարևորը՝ լուծել անվտանգային խնդիրները: Հակառակ պարագայում նոր ճանապարհների բացումը կարող է չտալ սպասվող արդյունքը»,- ասաց Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում: Հայասանն այսօր չունի կայունության այն հիմնական չորս հենասյուները, որոնք վստահություն են հաղորդում երկրին հարևանների հետ հարաբերություններում: «Դրանք են հարկաբյուջետային կայունությունը, ֆինանսական կայունությունը, քաղաքական կայունությունը և անվտանգությունը: Այսօրվա դրությամբ բոլորն էլ ռիսկային են: Հարաբերական լավ դիրքերում են ֆինանսական և դրամավարկային հենասյուները, սակայն ֆինանսական համակարգը մեծապես ազդվում է քաղաքական ու անվտանգության ոլորտներից»,- նշեց նա: Քաղաքական ու անվտանգության ոլորտներից բխող անորոշություններով է նա բացատրում այն հանգամանքը, որ դրամի հերթական արժեզրկումը հաջորդում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների հանդիպմանը, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց: Այլ կերպ ասած՝ դրամը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հայտարարությանը «պատասխանում» է արժեզրկմամբ: Նորմալ իրավիճակում, նշում է նա, պետք է լիներ ճիշտ հակառակը: Դրամի վարքագիծը պայմանավորված է Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական անորոշություններով: Մյուս կողմից Արամյանը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ ճանապարհների բացումը ոչ միայն Հայաստանի,այլև Ադրբեջանի և Թուրքիայի համար է: Հատկապես վերջինը՝ Թուրքիան, ունի բավականին դիվերսֆիկացված և զարգացած տնտեսություն․ «Ադրբեջանի և Թուրքիայի մասշտաբի էֆեկտն ավելի ուժեղ է աշխատելու: Ադրբեջանը միացվելու է Թուրքիայի հետ Հայաստանի տարածքով: Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի տնտեսությունը շատ ուժեղ և դիվերսիֆիկացված: Ուժեղ տնտեսության կապիտալը հոսում է թույլ տնտեսության ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ տեղի ունեցավ Վրաստանում: Այդ երկրի տնտեսությունը հարաբերականորեն ավելի թույլ էր, և թուրքական կապիտալը ձեռք բերեց այնտեղ որշակի ենթակառուցվածքներ»: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մեջ մտնելիս, կարծում է Արամյանը, ազգային օրակարգը հակադրվելու է տնտեսականին: «Քննարկելու հարց է, թե ինչին պետք է մենք նախապատվություն տանք»,- ընդգծեց ֆինանսների նախկին նախարարը: Ամբողջական հարցազրույցը՝ ստորև․
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում