ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Թվիթերում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Եռակողմ հանդիպման դրական կողմը՝ Պուտինը հանձնառու է աշխատել Ղարաբաղի հարցով, անհանգստացնող կողմը՝ Ալիևը գործում է, կարծես հակամարտությունը լուծվել է։ Այն չի լուծվել․ առանցքային հարցերը մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ հիմք դնելու տևական խաղաղության ու բարեկեցության հաստատման համար»,- գրել է Քավանոն։
Positive aspect of trilateral meeting: Putin is committed to working on #Karabakh. Troubling aspect: Aliyev acting like conflict's resolved; it's not, key issues remain. Comprehensive settlement needed to establish foundation for lasting peace & prosperity https://t.co/y9ljgr0Y3a
Քավանոյի տեսակետն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, կիսում է Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
ՍիվիլՆեթին տված հարցազրույցում նա ասել է․ «44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ քաղաքական խնդիրները մնում են չլուծված: Այժմ փորձ է կատարվում լուծել ավելի հեշտ թվացող տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրը»։
Քերի Քավանոն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր 1999-2001թթ․։ Վլադիմիր Կազիմիրովը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր 1992-1996թթ․։