Գլխավոր Լրահոս

Բաքուն թուրքական և պակիստանյան ընկերություններին հրավիրում է Ղարաբաղի նվաճված տարածքները վերակառուցելու

Բաքուն թուրքական և պակիստանյան ընկերություններին հրավիրում է Ղարաբաղի նվաճված տարածքները վերակառուցելու
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները Իսլամաբադում նոյեմբերի 13-ին ի թիվս միջազգային այլ հարցերի՝ քննարկել են ղարաբաղյան հարցը, վերահաստատել երկկողմ և եռակողմ կապերը խորացնելու պատրաստակամությունը։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «ողջունել է Թուրքիայի և Պակիստանի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և կոչ արել թուրքական ու պակիստանյան ընկերություններին վերակառուցել Ադրբեջանին անցած տարածքները»։ Կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց ղարաբաղյան, Կիպրոսի և Քաշմիրի հակամարտություններում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ համաձայնության են եկել «երեք երկրների անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլեր ձեռնարկելու շուրջ»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում