Գլխավոր Լրահոս

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին է բերվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին է բերվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ պատվաստանյութի չափաբաժինը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստվելու համար։ Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմը կպատվաստվի պատվաստանյութի առաջին բաղադրիչով, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչով։ Առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում