Գլխավոր Լրահոս

Դեռ վաղ է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելը, դա բերելու է քաղաքականացման․ Անդրանիկ Քոչարյան

Դեռ վաղ է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելը, դա բերելու է քաղաքականացման․ Անդրանիկ Քոչարյան
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ այժմ վաղ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին խոսելը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման։ Չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահի դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է։ Միայն հանդարտ միջավայրում և համապատասխան շահագրգռվածություն ունեցող կառույցն առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որպեսզի այդ մասին իրականացնի իր ուսումնասիրությունները, դա մեր պաշտպանական գերատեսչությունն է»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո նույն պաշտպանության նախարարությունը քննություն իրականացրել էր պատերազմի վերաբերյալ, սակայն 2019թ․ մայիսին Ազգային ժողովում ստեղծեց պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին և առաջիկայում կքննարկվի ԱԺ հերթական նիստում։ «Ես հիմա էլ կարծում եմ, որ այդ զեկույցը շատ կարևոր է, որպեսզի օր առաջ ուսումնասիրվի։ Եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ դրանից առաջ բոլորը տեղյակ լինեին, թե ինչ թերությունների մասին է խոսքը և այդ թերությունները վերացած լինեին»,- ասաց նա։ 2020թ․ հունիսին Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատմել էր այն մասին, թե ինչ է հաջողվել բացահայտել ապրիլյան պատերազմի մասին։
Հակոբ Ասլանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում