Հունվարի 17-ին Կուբաթլուի և Ջաբրայիլի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին։ Այս մասին Սիվիլնեթին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զինծառայողներից մեկի ինքնությունը հաջողվել է տեղում պարզել՝ գրպանում առկա անձնական իրերի շնորհիվ։ Արսեն Մամիկոնյանի մարմինը հայտնաբերվել է Կուբաթլուի ուղղությունից»,- հայտնեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 18-ին որոնողական աշխատանքները շարունակվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղություններով։
Նոյեմբերի 13-ից մինչ օրս մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1 238 է:
Civilnet











