Գլխավոր Լրահոս

8 աճյուն է հայտնաբերվել Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում, մեկի ինքնությունը պարզվել է

8 աճյուն է հայտնաբերվել Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում, մեկի ինքնությունը պարզվել է

Հունվարի 18-ին Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Քաղաքացիական անձի ինքնությունը պարզվել է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքից»,- հայտնում է ԱԻՊԾ-ը:

Ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում հայտնաբերվել են 1 246 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Այսօր՝ հունվարի 19-ին, որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Հադրութի, Զանգելանի շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում