Գլխավոր Լրահոս

Որոնք են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի առաջնահերթությունները Բայդենի վարչակազմի հետ աշխատանքում

Որոնք են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի առաջնահերթությունները Բայդենի վարչակազմի հետ աշխատանքում

Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները՝ շնորհավորելով Ջո Բայդենին ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

«Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։

Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պետք է շրջադարձ կատարի դեպի պրոակտիվ մոտեցման, այն է՝ Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների և շարունակվող թշնամանքի համար Բաքվի և Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Բայդենի վարչակազմի ուշադրությունը, իր պաշտոնավարման առաջին օրերից, հրավիրում ենք կայունությունը վերականգնելու, խաղաղությունը խթանելու և Ալիևի ու Էրդողանի ցեղասպան պանթուրքական ծրագրերը հետաքննելու, ինչպես նաև հետևյալի վրա։

Օժանդակություն Հայաստանին և Արցախին․ 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ՝ մարդասիրական կարիքները բավարարելու և Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նոր բաղադրիչների ներդրում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու համար:

Ռազմական օժանդակություն/վաճառք Թուրքիային և Ադրբեջանին․ Աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի լիակատար կիրարկում։ Ադրբեջանին և Թուրքիային ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում և ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:

Պատժամիջոցներ․ Մագնիցկու միջազգային և այլ կանոնադրական պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ մարդու իրավունքների հանդեպ հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, ներառյալ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը:

Ամերիկյան պահեստամասերը Ադրբեջանի անօդաչուներում․ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հետաքննությունը ամերիկյան արտադրության մասերի վերաբերյալ։ Դրանք հայտնաբերվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործում էր Արցախի նկատմամբ ագրեսիայի ժամանակ։

Բանտարկյալների ազատ արձակում․ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինվորների ազատ արձակումը, որոնցից շատերը խոշտանգվել, խեղվել և սպանվել են՝ նյութեր տարածելով սոցիալական ցանցերում:

Քրիստոնեական եկեղեցիների պահպանություն․ ԱՄՆ-ի կարևոր դերը ներկայումս Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական եկեղեցիների և մշակութային վայրերի փաստաթղթավորման, մոնիտորինգի, պաշտպանության և պահպանման գործում:

Արցախի ճանաչում․ ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես շտապ վերականգնողական գործողություն, որն անհրաժեշտ է այս հին հայկական երկրի քրիստոնյա հայ բնակչության գոյատևման համար:

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերակտիվացում․ Նորացված ռազմավարական գործընկերությունը, որը կենտրոնացած է կոնկրետ տնտեսական և ռազմական համագործակցության վրա, և որը աջակցում ու պահպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգությունը»,- ասված է հանձնախմբի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում