Գլխավոր Լրահոս

Ռուս զինծառայողները պատրաստվում են Արցախում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնում խնդիրների կատարմանը

Ռուս զինծառայողները պատրաստվում են Արցախում ռուս-թուրքական դիտարկման կենտրոնում խնդիրների կատարմանը
Ռուս զինծառայողները, որոնք ընդգրկվելու են Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում, խնդիրների համատեղ կատարման համար պատրաստություն են անցնում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ կենտրոնի անձնակազմը իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է կատարելու անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ «Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ՝ Ռուսաստանից և Թուրքիայից։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին Մոսկվան և Անկարան Արցախում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր էին ստորագրել։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում