- ժամանակակից տնտեսության կառուցում, որը կբարձրացնի Հայաստանում ապրող հայերի կենսամակարդակը,
- ժողովրդավարական գործուն և շնորհալի պետական համակարգի ստեղծում,
- աշխարհում լավագույն փոքրիկ բանակներից մեկի ստեղծում,
- գիտության և կրթության մեջ զգալի ներդրումներ,
- մեր մշակույթի և հավաքական խոսույթի խթանում, որը կմիավորի վերոգրյալ բոլոր արդիականացումները միասնական ու անկրկնելի հայկական պատմության մեջ և կկամրջի մեր անցյալն ու լուսավոր ապագան:
Ո՞րը պետք է լինի հայության նոր հայրենասիրությունը

Էրիկ Հակոբյան
Հայկական իրականության ներկա հանգրվանը՝ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո, մեր բոլոր գաղափարներն ու մոտեցումներն ուսումնասիրելու պահն է։ Այն մեկնակետը, որտեղ կարելի է սկսել միավորել բոլոր հայերին Հայաստանում, Սփյուռքում և քաղաքական պառակտման երկու կողմերում, Նոր հայրենասիրությունն է։
Հայկական հայրենասիրությունն իր այժմյան իմաստով շատ դեպքերում անփոփոխ է մնացել 20-րդ դարասկզբի իր տարբերակի համեմատ, որը Հայոց ցեղասպանության համար արդարության որոնման և դրա հետ միասին կորցրած հողերի աշխարհագրության հետ կապված հայրենասիրություն էր։ Մինչդեռ վերջին 100 տարվա հայրենասիրությունից ազատվելու կարիք չկա, ժամանակն է թարմացնել այն և օգտակար դարձնել մեր ներկա ժամանակի համար։
Նոր հայրենասիրությունը պետք է սահմանվի և կազմակերպվի հետևյալ հինգ նպատակների շուրջ․
Տեղադրություն
Էրիկ Հակոբյան










