Գլխավոր Լրահոս

Ութ հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ութ հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,

Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ Ձեր ելույթում պնդում եք, որ Ղարաբաղյան շարժումը խորհրդային գաղափարախոսության արդյունք էր և իրականում մշակվել ու օգտագործվել է կանխելու համար մեր պետության, Իրական Հայաստանի Հանրապետության ստեղծումը, ինչպես Դուք եք անվանում, 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով։

Անկեղծ ասած, եթե այդպես է, ապա ուզում եմ Ձեզ ուղղել հետևյալ հարցերը:

- Եթե ղարաբաղյան շարժումը ներշնչված էր խորհրդային գաղափարախոսությամբ և հավակնություններով, արդյո՞ք դա նշանակում է, որ երբ Ստեփանակերտում վանկարկում էիք «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այդ պահին գտնվում էիք խորհրդային գաղափարախոսության ազդեցության տակ:

- Եթե այդպես է, ապա ինչպե՞ս Ձեզ հաջողվեց դուրս գալ խորհրդային գաղափարախոսության ազդեցությունից:

- Եթե Ղարաբաղյան շարժումը խորհրդային նախագիծ էր, ինչո՞ւ խորհրդային առաջնորդները մերժեցին Ղարաբաղի հայերի՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը միանալու անթիվ փորձերը:

- Համաձա՞յն եք, որ ավելի քան 4,000 հայ զինվորներ, որոնց ուղարկեցիք պատերազմ և որոնք այդպես էլ չվերադարձան իրենց ընտանիքների մոտ, իզուր են զոհվել:

- Ի՞նչ կասեք Արցախից 150,000 հայերի էթնիկ զտման մասին, չէ՞ որ դրա արդյունքում ստեղծվեց «իրական» Հայաստանը:

- Ադրբեջանն իրավունք ունե՞ր իրականացնելու 150,000 հայերի էթնիկ զտումը Արցախում։

– Ձեր խոսքում նշեցիք, որ «Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ»։ Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթած բռնապետը կարող է Ձեզ հրամայել փոխել մեր Սահմանադրությունը։

- Երբևէ մտածե՞լ եք, որ վերջին հինգ տարիների ընթացքում մեր ժողովրդին պատուհասած արհավիրքների համար պատասխանատվության Ձեր բաժինը ստանձնելու անկարողությունը իրականում խորհրդային գաղափարախոսության ժառանգություն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում