Գլխավոր Լրահոս

ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ

ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ազատ է արձակվել, որոնք ձերբակալվել էին ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում:

«2021 թվականի հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով  ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով իրականացվել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի տարհանում Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ: Նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին»,- ասվում է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ վերջին օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 անձ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 51 հազար 947 մարդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում