Գլխավոր Լրահոս

Հայաստանն անկում է գրանցել «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցում

Հայաստանն անկում է գրանցել «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցում
Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը դարձյալ դասակարգվել է որպես «հիբրիդային ռեժիմ»։ 167 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 89-րդ տեղում՝ 5,35 միավորով։ Նախորդ տարվա՝ «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանը 86-րդ տեղում էր՝ 5,54 միավորով․ այսինքն՝ գրանցել է անկում 0,19 միավորով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը՝ 2018-2019-ի բարելավումից հետո, պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որն «էականորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ արտահայտման ազատությունը»։ Շեշտվում է, որ ռազմական դրությունը պահպանվել է անգամ հրադադարից հետո և օգտագործվել է որպես «հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու պատրվակ»։ Տարածաշրջանային պատկեր Վրաստանը նույնպես «հիբրիդային ռեժիմ» է՝ 91-րդ տեղում, Ադրբեջանը՝ 146-րդը «ավտորիտար»-ների շարքում, Թուրքիան՝ «հիբրիդային ռեժիմ» է 104-րդ տեղում, Իրանը՝ «ավտորիտար»՝ 152-րդ տեղում։ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit - EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում և երկու տարածքներում։ Առանձնացվում են չորս ռեժիմներ՝ «լիարժեք ժողովրդավարություն», «թերի ժողովրդավարություն», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»: Գնահատումն իրականացվում է 0-10 միջակայքում (0 միավորը բացարձակ ավտորիտար, 10 միավորը՝ լիարժեք ժողովրդավար)։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում