Գլխավոր Լրահոս

«Վրացական երկաթուղիներ»-ը կբացվի մայիսին

«Վրացական  երկաթուղիներ»-ը կբացվի  մայիսին

Առևտրային հարթակում կիրացվեն ընկերության ոչ թե բաժնետոմսերը, այլ գլոբալ դեպոզիտար ստացականները։  IPO-ի կազմակերպիչները ամերիկյան Citigroup և  Goldman Sachs բանկերն են։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Վրաստանի կառավարությունն է։ Անցած տարի «Վրացական երկաթուղիների» հասույթը կազմել է  $285,8 մլն, որի 95%-ը բաժին է ընկնում բեռնափոխադրումներին։ Զուտ շահույթը կազմել է $104,4 մլն։ Ընկերությունը մտադիր է շահութաբաժինների վճարմանը հատակցնել շահույթի 30%-ը։ Վրաստանի իշխանությունները «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև «Վրաստանի նավթագազային կորպորացիայի» և «Վրաստանի պետական էլեկտրահամակարգերի» բաժնետոմսերի տեղաբաշխումը հետաձգել էին դեռ  անցած տարվա նոյեմբերին՝դա  պայամանվարելով միջազգային ֆոնդային շուկաների անկայունությամբ։

Վրաստանի կառավարությունը մտադիր է բորսայում տեղաբաշխել այս ընկերությունների բաժնետոմսերի մինչև 49%-ը։ Այդպիսով՝ կառավարությունը մտադիր է առաջիկա տասը տարիներին պետական բյուջեն շուրջ $1 մլրդ-ով համալրել։ Տեղաբաշխման հիմնական հարթակները կլինեն Լոնդոնինը, Նյու Յորքինը և Վարշավայինը։ Օրենսդրական համապատասխան փոփոխությունները Վրաստանի խորհդարանն ընդունել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում