Գլխավոր Լրահոս

Սիրունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

Սիրունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

Թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Սուրեն Սիրունյանն այսօր  հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուի և Դիանե Պեցինիի հետ: Ինչպես տեղեկացնում են Սիրունյանի նախընտրական շտաբից, հանդիպման ընթացքում քննարկվել են  խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով Սիրունյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը և քարոզարշավին վերաբերող խնդիրներ: Առաքելության ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտրական գրավի չափերի հասանելիության, վստահված անձանց դերի, իշխանական ռեսուրսի օգտագործման դեպքերի, ինչպես նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրների մասին:

Սուրեն Սիրունյանը, իշխանական ռեսուրսի գործադրման դեպքերի կապակցությամբ նշել է, որ թիվ 5 ընտրատարածքում մինչ օրս նման խոչընդոտների չի հանդիպել:  Նա նորմալ և հասանելի է գնահատել պատգամավորության թեկնածուի համար հաստատված ընտրական գրավի չափը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում