Գլխավոր Լրահոս

Ընտրակեղծիքների մասին ահազանգերը շարունակվում են

Ստացվել են մի շարք տեղեկություններ ընտրակեղծիքների մասին:

Մասրիկում թիվ 23/57 ընտրատեղամասում «բոլորը տեսողության խնդիր» ունեն ու օգնություն են ուզում քվեարկելու համար:

Թ. 3/09 ԸԸՏ-ում տատիկների հետ մտնում են քվեախցիկ ու հուշում ՀՀԿ-ի թիվը:

Մասիս քաղաքի թ. 16/01 ընտրատեղամասում գրանցվել է մեկ դեպք, երբ առանց անձնագրի քվեաթերթիկ են տվել, այնուհետ արձանագրություն են կազմել ու քվեաթերթիկն անվավեր ճանաչել։ Այդ պահին ընտրատեղամասում դիտորդ չի եղել։

Թ. 32/4 ԸԸՏ-ում բաց քվեարկություն է իրականացվել: «Չորս հոգի մտնում են, քննարկում և ընտրում»,-նշում է դիտորդ Ֆլորա Ավագյանը:

Գյումրիում լարված մթնոլորտ է: Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյումրեցիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ քաղաքը սպասարկող միկրոավտոբուսները նորմալ չեն աշխատում, իսկ առանձին ընտրատեղամասերում նկատվում են մարդկանց կուտակումներ:

Տերյան 42 հասցեում գտնվող 10/23 ընտրատեղամասում սայլակով հաշմանդամը քվեարկել է ընտրատեղամասից դուրս` հենց փողոցում, քանի որ չէր կարող ներս մտնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում