Գլխավոր Լրահոս

«Ալ Ջազիրա»-ն՝ հայաստանյան ընտրությունների մասին

«Ալ Ջազիրա»-ն՝ հայաստանյան ընտրությունների մասին

Հեռուստաընկերությունը նշում է, որ հիմնական պայքարն ընթանում է իշխող Հանրապետական կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև։

«Հանրային կարծիքի հարցումները վկայում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակացությունն առաջ է իր արդեն նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որի առաջնորդը բազկամարտի նախկին չեմպիոն, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանն է»,- հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

«Ես ցանկանում եմ, որ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը ամեն ինչ լինի հանդարտ, խաղաղ և ամեն ինչ ըստ մեր օրենքների ընթանա։ Կարծում եմ` առաջընթացի գրավականը հենց դրա մեջ է»,- քվեարկությունից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սարգսյանը։

Հեռուստաընկերությունը նշում է, որ Սարգսյանը մեծապես քննատադվել է ուրբաթ օրը Երևանում փուչիկների պայթյունի հետևանքով տեղի ունեցած միջադեպից հետո խուճապի պայմաններում նախընտրական քարոզարշավի միջոցառումը շարունակելու համար։    

«Այս ընտրությունները հետխորհրդային պետության ժողովրդավարական փխրուն մանդատների ամենամեծ ստուգատեսն են 2008թ․ նախագահական ընտրություններից հետո, որոնք ողբերգական ելք ունեցան»,- ընդգծում է արաբական հեռուստաընկերությունը։

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ իշխող կուսակցությունը ծրագրում է կեղծել ընտրությունների արդյունքները, և սպառնացել է բողոքել։

«Եթե ընտրությունները նորմալ ընթանան, մենք կհամաձայնենք ցանկացած արդյունքի հետ»,- քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է Տեր-Պետրոսյանը։

«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների նախնական զեկույցի համաձայն՝ էական խախտումներ չեն արձանագրվել, թեև որոշ լրատվամիջոցներ ահազանգել են ընտրողներին կաշառք բաժանելու դեպքերի մասին»,- նշում է հեռուստաընկերությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում