Գլխավոր Լրահոս

Քննարկվեցին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը և արդյունքները

Քննարկվեցին  ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը և արդյունքները

«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր կազմակերպել էր հետընտրական բանավեճ, որի ժամանակ քննարկվեցին  մայիսի 6-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը և արդյունքները:

Մարիա Թիթիզյանի խոսքով  («Հրայր Մարուխյան»  հիմնադրամ)` դժվար է այն երկրներում, ուր ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն:  «Երբ կայացած են լինում այդ ինստիտուտները, քաղաքացիները պահանջում են իրենց իրավունքները, վատ գործի համար պատժում են քաղաքական ուժին` քվեարկելով այլ ուժի կողմ: Իսկ Հայաստանում հակառակն է. քաղաքացին է պատժվում: Երբ նա պաշտպանված չի զգում իրեն և վախենում է, այդ վախի մթնոլորտում անում է այն, ինչն իրեն թելադրում են»,-ասաց նա:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունը ներկայացնող Վարուժան Հոկտանյանի կարծիքով,  պետք է տարբերակել երկու տեսակի վախի մթնոլորտ՝ ինստիտուցիոնալ և ֆիզիկական:  «Ինստիտուցիոնալ վախն այն է, երբ ընտրողը մտածում է իր աշխատանքը կորցնելու մասին: Սա գալիս է հանրային և պետական ծառայությունների չկայացած լինելուց: Մարդիկ ոչ մի երաշխիք չունեն, որ փոխված իշխանությունը նույն` «եկա պաշտոնի, պետք է իմ մարդկանց բերեմ» մոտեցումը չի ընդունի»,- նշեց նա և հավելեց, որ ֆիզիկական վախի երևույթ Երևանում չի հանդիպել:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ պետք է անել նման պարագաներում, Մարիա Թիթիզյանը նշեց, որ բոլորը մտածում են, թե ոչինչ չի փոխվելու: «Պետք է բարձրացնել հասարակության քաղաքական գիտակցությունը, հասկացնել նրան, որ ամոթ է ընտրակաշառք վերցնելը»,-ասաց նա:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` կամ վերևից պետք է հասարակության մոտ ձևավորել քաղաքական կամք, կամ էլ լուրջ պայքար պետք է լինի հասարակության կողմից:  «Եթե նախկինում քվեատուփերն էին լցոնվում, ապա այժմ ընտրատեղամասերն էին լցոնվում  մարդկանցով»,-ընգծեց նա:

Մարիա Թիթիզյանն ավելացրեց, որ մայիսի 6-ից առաջ արդեն ամեն ինչ որոշված էր: «Այնքան մեծ ծավալներով էին ընտրկաշառքները, որ ամեն ինչ պարզ էր: Իշխանությունները մեղսակից դարձրին հասարակությանն այս հանցագործության մեջ»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում