ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և հրաժարվել պատգամավորական մանդատից ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը. այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԿԸՀ-ից:
Միաժամանակ տեղեկացվել է, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, նույն կուսակցությունից ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Հիշեցնենք, որ համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում հաջորդ թեկնածուին:
Civilnet











