Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը․ խորհրդարանի խոսնակ

Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը․ խորհրդարանի խոսնակ

Իրանը անհրաժեշտ բանակցությունները վարել է և պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը, հաղորդում է Fars գործակալությունը։

«Այդ միությունը միավորել է տարածաշրջանի բոլոր երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի։ Իրանը բանակցություններ է սկսել՝ միությանն անդամակցության ուղղությամբ։ Մեր մշտական անդամակցության նախապատրաստումը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

ԵԱՏՄ-ը և Իրանը 2019 թ․ հոկտեմբերի 27-ին անցել էին առևտրի արտոնյալ պայմանների․ ուժի մեջ էր մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում